Որքան գումար է ԱՄՆ-ն հատկացրել Ուկրաինային ԱԹՍ-ների համար․ ԶԼՄ
ԱՄՆ
ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն 40 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինայում հանցագործության դեմ պայքարի նպատակով անօդաչու թռչող սարքերի գնման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ կառավարության ծախսերի պորտալի տվյալներին։
Հաշվետվության մեջ նշվում է, որ այս տարվա փետրվարին Ուկրաինան և ԱՄՆ-ն երկու պայմանագիր են կնքել անօդաչու թռչող սարքերի և գետնային կայանների մատակարարման համար՝ ԱՄՆ միջազգային թմրանյութերի և իրավապահ մարմինների հետ կապերի բյուրոյի (INL) Ուկրաինայում իրականացվող ծրագրերի շրջանակներում։
Առաջին պայմանագրով՝ Պետդեպարտամենտը 25 միլիոն դոլար է հատկացրել ուկրաինական Stream Techno LLC ընկերությանը։ Երկրորդ պայմանագրով՝ այն հատկացրել է գրեթե 15 միլիոն դոլար։
Պայմանագրերը կնքվել են առանց ստանդարտ մրցույթի՝ իրավիճակի հրատապության պատճառով։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել