ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի տնտեսության վրա ճնշումը մեծացնելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ-ն շուտով կսկսի ուժեղացնել ճնշումը Իրանի տնտեսության վրա, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոտը «Ալ Ջազիրա» համաարաբական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա «որևէ կազմակերպության» շարունակել գործել այս հակամարտության արդյունքում ստեղծված «մոխրագույն գոտում»։ ԱՄՆ իշխանությունները շուտով կձեռնարկեն կոնկրետ միջոցներ։ Այս միջոցները կհետևեն ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի կողմից արված նախազգուշացմանը։
Պիգոտը նշել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նույնականացրել է բոլոր այն կազմակերպություններին, որոնք այս կամ այն կերպ օգնում են Իրանի կառավարությանը լուծել իր ֆինանսական խնդիրները։ Նա զգուշացրել է, որ ԱՄՆ կառավարությունը միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության ֆինանսավորման աղբյուրները լիովին վերացնելու համար։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել