ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ ձերբակալվել է վարորդ, որի բեռնատարում գիլիոտին կար
ԱՄՆ
Ոստիկանությունը ձերբակալել է մի ամերիկացի տղամարդու, որը Վաշինգտոնում, Կապիտոլիումի մոտ (որտեղ գտնվում է ԱՄՆ Կոնգրեսը-խմբ․), կայանել էր բեռնատար՝ գիլիոտինով։
Ոստիկանությունը հայտնել է, որ երեքշաբթի կեսօրին ոստիկանները նկատել են բեռնատարը անօրինական կերպով կայանված Արևելյան Կապիտոլիում փողոցի 100-րդ թաղամասում։
Մեքենան խուզարկելուց հետո հայտնաբերվել է գիլիոտին։ Այն առգրավվել է, իսկ սեփականատերը՝ Կալիֆոռնիայի Ջուլիան քաղաքից 35-ամյա Ֆիլան-Թամ-Դույ Լեն, ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել վտանգավոր զենք կրելու համար։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել