ԱՄՆ-ն հարյուրավոր միլիոններ կծախսի ռազմավարական ռմբակոծիչների արդիականացման վրա
ԱՄՆ
ԱՄՆ բանակը որոշել է ավելի քան 600 միլիոն դոլար հատկացնել B-52 ռազմավարական ռմբակոծիչների ռադարային համակարգերի արդիականացմանը, հայտարարել է Պենտագոնը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ամերիկյան պաշտպանական արդյունաբերության Raytheon ընկերությունը պայմանագիրը ստացել է անորոշ ժամկետով՝ անորոշ քանակի համար, 603 միլիոն դոլար առավելագույն ֆինանսավորման սահմանաչափով՝ B-52 ռմբակոծիչների ռադարների արտադրության և սպասարկման համար։
Նոր ռադարները նախատեսված են 1960-ական թվականներից ի վեր հնացած մեխանիկական ռադարային սարքավորումները փոխարինելու համար՝ զգալիորեն բարելավելով թիրախների հայտնաբերման, նավիգացիայի և քարտեզագրման հնարավորությունները։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել