«Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Դինամո»
Սպորտ
Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Կեաս Փոլ Հենրի Բահը տեղափոխվել է Կիևի «Դինամո»։ Ըստ Transfermarkt-ի տվյալների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 2.1 միլիոն եվրո, փոխանցում է armsport.am-ը:
Կոտդիվուարցի հարձակվողը «Արարատ» էր տեղափոխվել 2025 թվականի փետրվարին։ Երևանյան ակումբի կազմում նա անցկացրել է 12 հանդիպում, դարձել 4 գոլի հեղինակ և կատարել 2 գոլային փոխանցում։
Վեց ամիս անց Բահը տեղափոխվել էր շվեյցարական «Ստադ Լոզան Ուշի»: Եվ ահա, շվեյցարական ակումբում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո ֆուտբոլիստը տեղափոխվեց Կիևի «Դինամո»։
Այս տրանսֆերից ֆինանսական շահույթ կստանա նաև «Արարատը», որը պահպանել էր ֆուտբոլիստի հետագա վաճառքից տոկոս ստանալու իրավունքը։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը