Մեսսին և Ռոնալդուն կարող են առաջին ու վերջին անգամ խաղալ նույն թիմում
Սպորտ
Ֆուտբոլի աշխարհի լեգենդներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ հանդես գալ նույն թիմի կազմում։
Ինչպես հայտնում են ESPN Argentina-ն և TNT Sports Argentina-ն, Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը երկու ֆուտբոլիստներին հրավիրել է իր հրաժեշտի խաղին։
42-ամյա Տևեսի հրաժեշտի հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 19-ին՝ Բուենոս Այրեսի «Լա Բոմբոներա» մարզադաշտում։ Ակնկալվում է, որ խաղին կմասնակցի մոտ 60 ֆուտբոլիստ, որոնց հետ Տևեսը տարբեր տարիներին կիսել է խաղադաշտը։
Հրավիրվածների թվում, բացի Մեսսիից և Ռոնալդուից, կարող են լինել նաև Ուեյն Ռունին, Անդրեա Պիռլոն և այլ հայտնի ֆուտբոլիստներ։
Տևեսը Ռոնալդուի թիմակիցն է եղել «Մանչեսթեր Յունայթեդում» 2007-2009 թվականներին, իսկ Մեսսիի հետ երկար տարիներ հանդես է եկել Արգենտինայի հավաքականում։
Մեսսիի և Ռոնալդուի հնարավոր համատեղ ելույթը կարող է դառնալ ֆուտբոլային աշխարհի պատմական և բացառիկ իրադարձություններից մեկը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը