Հենրիխ Մխիթարյանը պատմական ռեկորդի շեմին է
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է բարձրանալ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերի ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների վարկանիշում․ փոխանցում է Armsport.am-ը։
Սեպտեմբերի 8-ին Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 82-րդ րոպեին։ Այդ հանդիպումը նրա համար դարձավ ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերում անցկացրած 163-րդ խաղը։
Այս ցուցանիշով Մխիթարյանը հավասարվել է լեգենդար Կլարենս Զեեդորֆին և զբաղեցնում է 14-15-րդ հորիզոնականները։ Նրա հաջորդ թիրախը գերմանացի Թոնի Կրոսն է, որն ունի 164 հանդիպում։
Միևնույն ժամանակ, Մխիթարյանին ընդամենը 4 խաղ է բաժանում պատմական Թոփ-10-ից։ Վարկանիշի 10-12-րդ տեղերը զբաղեցնող ֆուտբոլիստներն ունեն 167-ական հանդիպում։
Մխիթարյանի 163 խաղերից 86-ը անցկացվել են Չեմպիոնների լիգայում, 65-ը՝ Եվրոպայի լիգայում, 11-ը՝ Կոնֆերենցիաների լիգայում, իսկ մեկը՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)