Հայաստանի շախմատի առաջնությունների կիսաեզրափակիչներում առաջատարները հայտնի են
Սպորտ
Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերի ավարտին մնացել է մեկ խաղափուլ։
Տղամարդկանց մրցաշարում 8 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է Վոլոդյա Թորոսյանը՝ 7 միավորով։ Դավիթ Դավթյանը վաստակել է 6.5 միավոր, իսկ Դավիթ Տիրատուրյանը, Էրիկ Հակոբյանը, Ալեքս Սահակյանը և Մանվել Առաքելյանը՝ 6-ական միավոր։
Կանանց մրցաշարում առաջատարները Անի Հայրապետյանն ու Լիանա Հակոբյանն են՝ 6.5-ական միավորով։ Վիկտորյա Բոնդարենկոն ունի 6 միավոր։
Տղամարդկանց մրցաշարի լավագույն քառյակը իրավունք կստանա մասնակցելու Հայաստանի 2027 թվականի առաջնության առաջին խմբի մրցաշարին, իսկ կանանց մրցաշարի լավագույն տասնյակը՝ կանանց 2027 թվականի առաջնության առաջին խմբի մրցաշարին։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)