Կարեն Խաչանովը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ
Սպորտ
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակչում Խաչանովը հաղթել է բելգիացի Ալեքսանդր Բլոքսին։ Հանդիպումը դադարեցվել է երրորդ սեթում՝ 6։2, 7։5, 3։2 հաշվով, քանի որ Բլոքսը գոտկատեղի ցավերի պատճառով չի կարողացել շարունակել խաղը։
Կիսաեզրափակչում Խաչանովի մրցակիցը կլինի Ալեքսանդր Զվերև-Բոտիկ վան դե Զանդսկյուլպ զույգի հաղթողը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է