Ֆուտբոլիստը պատմել է՝ ինչպես է դոպինգը պատահաբար հայտնվել իր օրգանիզմում
Սպորտ
Ռուս ֆուտբոլիստ Անտոն Զաբոլոտնին պատմել է, որ իր օրգանիզմում արգելված նյութի հայտնվելը կապված է եղել սրտի առիթմիայի դեմ ընդունած դեղամիջոցի հետ։
Նրա խոսքով՝ բժիշկներն իր մոտ սրտի առիթմիա են ախտորոշել և ճնշումը նվազեցնելու համար նշանակել «Ատականդ»։ Ֆուտբոլիստը խնդրել է նախկին կնոջը դեղը գնել Թուրքիայում, սակայն վերջինս ձեռք է բերել «Ատականդ Պլյուս», որը միզամուղ բաղադրիչ է պարունակում։ Դեղահաբերը խառնվել են նույն տուփի մեջ, և Զաբոլոտնին պատահաբար ընդունել է դրանք։
Ապրիլին նրա մեզի նմուշում հայտնաբերվել է արգելված նյութ, ինչից հետո 35-ամյա ֆուտբոլիստը վեց ամսով որակազրկվել է։ Զաբոլոտնին կատարվածը անվանել է «անհեթեթ և պատահական դեպք»։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է