«Ռեալի» երկրպագուները հակահրեական և հակաիսլամական կարգախոսներ են վանկարկել Չեմպիոնների լիգայի խաղից առաջ
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» մի խումբ երկրպագուներ «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպումից առաջ հակահրեական և հակաիսլամական կարգախոսներ են վանկարկել։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Իսպանիայի հրեական համայնքների ֆեդերացիան (FCJE) միջադեպի կապակցությամբ նամակ է ուղարկել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Լուսանին՝ հայտնելով իր «խորը մտահոգությունն ու վճռական անհամաձայնությունը»։ Ըստ կազմակերպության՝ կարգախոսները հնչել են «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի մոտ՝ խաղի մեկնարկից առաջ։
Նշվում է, որ երկրպագուների խումբը վանկարկել է՝ «Հրեա տեսնեմ՝ ոտքով կհարվածեմ» և «Իսպանիան քրիստոնեական է, ոչ թե մահմեդական»։ Միաժամանակ FCJE-ն ընդգծել է, որ նման վարքագիծը չի բնորոշում «Ռեալի» բոլոր երկրպագուներին։
Սեպտեմբերի 8-ին «Ռեալը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել էր «Ինտերին»։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է