«Tour of Armenia»-ի ընդհանուր դասակարգումը գլխավորում է շվեյցարացի հեծանվորդը
Սպորտ
Հայաստանում շարունակվում է UCI Europe Tour-ի օրացույցում ընդգրկված «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը։
Երկու փուլից հետո ընդհանուր դասակարգումը գլխավորում է շվեյցարացի հեծանվորդ Ալեքսանդր Բալմերը՝ Solution Tech–Nippo–Rali թիմից։
Մրցաշարի երկրորդ փուլն անցել է Կիրանց–Ստեփանավան երթուղով՝ շուրջ 177 կմ երկարությամբ։ Երթուղու ընթացքում ընդհանուր վերելքը կազմել է մոտ 2400 մետր։
Առաջին փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին՝ Գավառից Մեծ Մասրիկ։ Հեծանվորդները հաղթահարել են 135 կմ՝ Սևանա լճի ափամերձ հատվածով։
«Tour of Armenia»-ն լայն միջազգային հեռուստատեսային լուսաբանում է ստացել։ Մրցարշավի հեռարձակումները հասանելի են HBO Max, Disney+, ESPN, FloSports, Okko, SBS, SPOTV և Zhibo TV հարթակներում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է