Ռուս մարզիկները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով իրենց վերադարձնել միջազգային մրցաշարեր
Սպորտ
Ռուսաստանցի 17 առաջատար թեթևատլետներ նամակ են հղել ՄԱԿ-ին, Միջազգային օլիմպիական կոմիտեին և World Athletics-ին՝ կոչ անելով իրենց թույլատրել մասնակցել միջազգային մրցումներին։ Այս մասին հայտնել է ձողացատկի Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Պոլինա Կնորոզը։
Մարզիկները հայտարարել են, որ տարիներ շարունակ զրկված են միջազգային սպորտում հանդես գալու հնարավորությունից և կոչ են արել դադարեցնել իրենց նկատմամբ, իրենց բնորոշմամբ, խտրական վերաբերմունքը։ Նրանք ընդգծել են, որ ցանկանում են մյուս երկրների մարզիկների հետ հավասար պայմաններում մասնակցել մրցաշարերին, ռեկորդներ սահմանել և արդյունքներ գրանցել։
World Athletics-ը հուլիսի 3-ին երկարաձգել էր ռուսաստանցի մարզիկների հեռացումը միջազգային մրցաշարերից։ Դրանից հետո Ռուսաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիան որոշումը բողոքարկել էր Մարզական արբիտրաժային դատարանում (CAS)։ Միևնույն ժամանակ World Athletics-ի ղեկավար Սեբաստիան Քոուն նախօրեին հայտարարել էր, որ ռուսաստանցի մարզիկների մասնակցության հարցը «պետք է լուծվի»։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)