«Կադիրովն ինձ որդու պես էր վերաբերվում». նախկին ֆուտբոլիստ
Սպորտ
Գրոզնիի «Ախմատի» նախկին կիսապաշտպան Բեռնար Բերիշան պատմել է Չեչնիայի ղեկավար և ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Կադիրովի հետ իր հարաբերությունների մասին։
«Կադիրովն ինձ որդու պես էր վերաբերվում։ Ես նրան շատ եմ գնահատում։ Մենք նույն արմատներն ունենք՝ չեչեններ, ալբանացիներ, մենք մահմեդական եղբայրներ ենք»,- Բերիշայի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Կոսովցի ֆուտբոլիստը նախկինում նաև հայտնել էր, որ Կադիրովից ստացած ամենաթանկ նվերը ավտոմեքենա է եղել, սակայն չէր բացահայտել դրա մակնիշը։
Բերիշան Ռուսաստանում հանդես է եկել 2017-2025 թվականներին, իսկ այժմ խաղում է ալբանական «Դինամո Սիթիում»։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)