3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում
Սպորտ
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանի «Դինամո» մարզահամալիրում սեպտեմբերի 10-13-ն անցկացված «Ստեփան Սարգսյանի գավաթ» միջազգային մրցաշարում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը:
Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել և բրոնզե մեդալներով պարգևատրվել են Լևիկ Միքայելյանը (61 կգ), Տիգրան Բունաթյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (86 գ):


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)