Սուպերքամբեք «Սան Սիրոյում»․ «Ինտերը» 5 գոլ խփեց «Ուդինեզեին», Մխիթարյանը՝ մեկնարկային կազմում
Սպորտ
«Ինտերը» Իտալիայի Սերիա Ա-ի 2026/27 մրցաշրջանի 4-րդ տուրի վերջին խաղում «Սան Սիրոյում» գոլառատ հանդիպում անցկացրեց «Ուդինեզեի» հետ և հաղթեց 5-3 հաշվով։
Հյուրերը հանդիպման մեկնարկում երկու արագ գոլ խփեցին, սակայն «Ինտերը» կարողացավ շրջել խաղի ընթացքը՝ հաջորդաբար 5 անգամ գրավելով «Ուդինեզեի» դարպասը։ Վերջնական հաշիվը ձևավորվեց ավելացված ժամանակի առաջին րոպեին։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանում առաջին անգամ «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ Նա խաղադաշտում անցկացրեց 62 րոպե և փոխարինվեց։
Հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 12 միավոր և հավասարվեց առաջատար «Ռոմային»։ «Ուդինեզեն» 4 միավորով 13-րդ տեղում է։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)