Բիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ Ֆարչնիկը
Սպորտ
Բիաթլոնի միջազգային միության (IBU) գործկոմի անդամ, սլովենացի Տիմ Ֆարչնիկը ընտրվել է կազմակերպության նոր նախագահ։ Ընտրությունը տեղի է ունեցել Գերմանիայի Բերխտեսգադեն քաղաքում անցկացված IBU-ի կոնգրեսում։ Ֆարչնիկը նախագահի պաշտոնի միակ թեկնածուն էր։
Նա կփոխարինի Օլե Դալինին, որը հեռանում է պաշտոնից՝ IBU-ի ղեկավար մարմիններում պաշտոնավարման թույլատրելի առավելագույն ժամկետը լրացնելուց հետո։ Դալինը երկու քառամյա ժամկետ ղեկավարել է միությունը։
Ռուսաստանի բիաթլոնի միությունը 2025 թվականի դեկտեմբերին դիմել էր Մարզական արբիտրաժային դատարան՝ պահանջելով չեղարկել ռուս մարզիկների մասնակցության սահմանափակումները։ Ռուս բիաթլոնիստները IBU-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին չեն մասնակցում 2022 թվականի գարնանից։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը