Հայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայում
Սպորտ
Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Սեպտեմբերի 16-27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող օլիմպիադայի 3-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Խորվաթիայի հավաքականին։ Հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը։
Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի նկատմամբ։ Հաղթական միավորը թիմին բերել է Գաբրիել Սարգսյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Մանուէլ Պետրոսյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։
4-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Արգենտինայի, իսկ կանանց հավաքականը՝ Ղազախստանի ընտրանու դեմ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը