Արսեն Հարությունյանը՝ չեմպիոնական գոտով․ «Բերում եմ Հայաստան»
Սպորտ
Հայ ըմբիշ, Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում նվաճած չեմպիոնական տիտղոսին։
«Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան։ Ինձ համար մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը»,- գրել է Հարությունյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին Մայամիում կայացած RAF 13 (Real American Freestyle) մրցաշարի գլխավոր տիտղոսային գոտեմարտում Հարությունյանը 6:3 հաշվով հաղթել է ամերիկացի Օստին Դեսանտոյին՝ նվաճելով լիգայի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտին։
Երեք մրցափուլ տևած գոտեմարտի արդյունքում հայ ըմբիշը խլել է Դեսանտոյի չեմպիոնական գոտին։ Ամերիկացի մարզիկի համար սա առաջին պարտությունն էր այս մրցաշարային կազմակերպությունում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը