Փոփոխություն Հայաստանի հավաքականում
Սպորտ
Փոփոխություն է տեղի ունեցել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումների համար։
Վնասվածք է ստացել է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը։
Նրան փոխարինել է «Ուրարտուի» պաշտպան Խարիտոն Այվազյանը, հաղորդում է զգային թիմի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Դավիդ Դավիդյանը, Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Հարությունյանը, Հենրի Ավագյանը եւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լատվիային, սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիային։
Հոկտեմբերի 2-ին ազգային թիմը կհյուրընկալվի Կիպրոսին, 3 օր անց էլ՝ Չեռնոգորիային։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը