Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան
Սպորտ
Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, որը դարձել է Real American Freestyle (RAF) լիգայի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն, Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այս հաղթանակը պարզապես մեդալ ու չեմպիոնական գոտի չէ․ այն տարիների պայքարի, անթիվ փորձությունների, ցավի և երբեք չհանձնվելու արդյունքն է։ Երբ ուսերիդ է հայրենիքիդ եռագույնը, իսկ սրտումդ՝ հայի անսասան հավատն ու անկոտրում ոգին, այլևս միայն քեզ համար չես պայքարում։
Պայքարում ես քո ժողովրդի, քո հայրենի հողի և բոլոր նրանց համար, ովքեր հավատացել են քեզ ու սպասել այս պահին։ Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում, իսկ հայի ուժն ու կամքը հպարտությամբ ճանաչելի դառնան ամբողջ աշխարհում»։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը