Օրենսդրորեն կկարգավորվի կուտակային վճարը
Տնտեսություն
ՀՀ կառավարությունը այսօր կայացած նիստում հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որով ամբողջական և բավարար օրենսդրական դաշտ կապահովվի 2014 թ. հունվարի 1-ից Հայաստանում գործելիք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետ և հետևողական իրականացման համար։
Նիստում հավանության է արժանացել «Ստանդարտացման մասին» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է վերացնել ոլորտը կարգավորող օրենքների անհամապատասխանությունը, որոշ հասկացություններ ավելի սերտորեն մոտարկել Եվրամիությունում գործող համանման հասկացություններին, ինչպես նաև նախատեսել պետտուրքի գանձում, որն իրականացնելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է ավելացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, օրենսդրորեն ամրապնդել քաղաքացիների մասնակցությունն ինքնակառավարմանը։ Վերը նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու