Մեսսիի վերջին խաղը․ լեգենդը հայտարարել է Արգենտինայի հավաքականից հրաժեշտի մասին
Սպորտ
«Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արգենտինայի ազգային հավաքականում իր միջազգային կարիերայի ավարտին։
«Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար»,- գրել է Մեսսին։
Ֆուտբոլիստի հրաժեշտի հանդիպումը Արգենտինայի հավաքականի կազմում կկայանա հոկտեմբերի 6-ին՝ Բուենոս Այրեսում։ Արգենտինայի մրցակիցը կլինի Բենինի հավաքականը։
Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 207 հանդիպում՝ դառնալով 125 գոլի և 68 գոլային փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի հետ նա դարձել է աշխարհի չեմպիոն և երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը