UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից
Սպորտ
Հայտնի են դարձել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի բժշկական որակազրկումների ժամկետները UFC 331 մրցաշարում կայացած մենամարտից հետո։
Ինչպես հաղորդում է MMAJunkie պարբերականը՝ վկայակոչելով Կալիֆոռնիայի նահանգի սպորտային հանձնաժողովին, երկու մարտիկներն էլ ստացել են նույնատիպ սահմանափակումներ: Ծառուկյանն ու Ռուֆին որակազրկվել են 45 օրով, ընդ որում՝ առաջիկա 30 օրվա ընթացքում նրանց արգելվում է անցկացնել կոնտակտային մարզումներ: Բացի այդ, աջ աչքի շրջանում ստացած պատռվածքի պատճառով երկու մարզիկներն էլ 60 օրով կամ մինչև բժշկի հատուկ թույլտվությունը հեռացվել են խառը մենամարտերի մրցումներից։
Հիշեցնենք, որ Ծառուկյան – Ռուֆի դիմակայությունը կայացել էր սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Լոս Անջելեսի «Crypto.com» արենայում։ Հայ մարտիկը փայլուն հաղթանակ էր տարել՝ առաջին ռաունդի ավարտից ընդամենը 4 վայրկյան առաջ մրցակցին ենթարկելով նոկաուտի։
Աղբյուրը՝ Armsport.am:


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը