Հերթական կորուստը հավաքականում․ Սերգեյ Մուրադյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա խաղերը
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը՝ Ազգերի լիգայի C2 խմբի առաջիկա հանդիպումներին նախապատրաստվելու համար։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
ՀՖՖ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հավաքականի պաշտպան Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել։ «Նոայի» ֆուտբոլիստը չի շարունակի հավաքը և բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները։
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին Երևանում կընդունի Լատվիայի, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի ընտրանիներին։ Դրանից հետո Հայաստանի թիմը արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի և Չեռնոգորիայի հավաքականների դեմ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը