Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի
Սպորտ
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, 37-ամյա ամերիկացի Ջասթին Գեյջին նախնական համաձայնություն է տվել տիտղոսային մենամարտ անցկացնել Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի դեմ։
«Բոլորն ուզում են, որ ես մենամարտեմ Արման Ծառուկյանի հետ, բայց վնասվածքներ ունեմ և վերականգնվելու համար ժամանակ է պետք։ Վերջնական որոշում դեռ չեմ կայացրել։ Ես 37 տարեկան եմ, սկսել եմ մենամարտել 2008 թվականին և արդեն 40 մենամարտ եմ անցկացրել։ Պարտադիր չէ, որ շարունակեմ մենամարտել։ Չգիտեմ՝ ինչպես ամեն ինչ կդասավորվի, բայց որոշումն ինքս եմ կայացնելու։
Եթե կրկին մենամարտեմ, մրցակիցս կլինի Ծառուկյանը։ Նա գլխավոր հավակնորդն է։ Բայց հիմա ինձ հանգիստ է պետք։ Մինչև այս տարվա վերջ ես հաստատ չեմպիոն կլինեմ, իսկ հետո կորոշեմ»,- ասել է Գեյջին Էնդրյու Շուլցի փոդքաստում։
Հունիսին Վաշինգտոնի Սպիտակ տանը կայացած տիտղոսային մենամարտում Գեյջին հաղթել էր Իլիա Թոփուրիային։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը