«Հավաքականը ամեն ինչից վեր է․ չեմ հասկանում նրանց, ովքեր ակումբը դասում են Հայաստանից բարձր»․ Յուրա Մովսիսյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ լիովին համամիտ է հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի այն խոսքերի հետ, որ ինքը հիասթափված է ազգային թիմին չմիացած որոշ ֆուտբոլիստներից։
Մովսիսյանը «инсайдЯН» տելեգրամյան ալիքին տված հարցազրույցում նշել է, որ իր համար Հայաստանի հավաքականը միշտ եղել է առաջնային։ Նրա խոսքով՝ չի ցանկանում որևէ ֆուտբոլիստի մեղադրել, սակայն չի հասկանում այն մոտեցումը, երբ ակումբային կարիերան դասվում է հավաքականից վեր։
«Անձամբ ինձ համար Հայաստանի հավաքականն ամեն ինչից վեր է։ Համաձայն եմ Մելիքյանի հետ»,- ասել է Մովսիսյանը՝ հավելելով, որ փորձառու ֆուտբոլիստների ներկայությունը կարևոր է նաև երիտասարդների զարգացման համար։
Նախկին հարձակվողը նաև վստահություն է հայտնել Եղիշե Մելիքյանին՝ նշելով, որ նրան պետք է ժամանակ տալ։ Մովսիսյանը նշել է, որ հավաքականի առաջատարներից մի քանիսի՝ թիմին չմիանալը Մելիքյանին հնարավորություն է տալիս խաղաժամանակ տրամադրել երիտասարդ ֆուտբոլիստներին։
Մովսիսյանն անդրադարձել է նաև Արթուր Ղարիբյանին՝ նշելով, որ «Զենիթի» դեմ նրա դուբլով խաղը, հավանաբար, կարիերայի լավագույն հանդիպումներից էր։ Նրա խոսքով՝ Ղարիբյանն ունի մեծ ներուժ և խաղային պրակտիկա ու փորձ ձեռք բերելու դեպքում կարող է Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը դառնալ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը