Հայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սպորտ
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մրցումային օրը գրանցել են երկու հաղթանակ։
Մենուա Ուլիխանյանն ու Սամվել Գրիգորյանը հաղթել են մոլդովացի մրցակիցներին՝ ապահովելով իրենց տեղը մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 8-ից մեկնարկում են մեդալների համար մենամարտերը։ Քառորդ եզրափակիչում Հայաստանը կունենա 7 ներկայացուցիչ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը