Արթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնից
Սպորտ
ԱՄՆ-ի անվտանգ սպորտի կենտրոնը ցմահ հեռացրել է Արթուր Հակոբյանին ԱՄՆ-ի սպորտային մարմնամարզության հավաքականի մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում են կենտրոնից։
Հայկական ԽՍՀ-ում ծնված Արթուր Հակոբյանն իր մարզական կարիերայի ընթացքում երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, երեք անգամ նվաճել արծաթե և մեկ անգամ՝ բրոնզե մեդալ։ 1989 թվականից նա սկսել է աշխատել ԱՄՆ-ում։
Հակոբյանի սաները բողոք են ներկայացրել՝ մարզչին մեղադրելով դաժան վերաբերմունքի և անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնության մեջ։ Հակոբյանն իրավունք ունի բողոքարկել որոշումը։
Նշենք, որ 2016 թվականին մարմնամարզուհի Մեթի Լարսոնը հայց էր ներկայացրել Արթուր Հակոբյանի և մարմնամարզության կենտրոնի դեմ՝ պնդելով, որ մարզասրահում տիրող վիրավորական և նվաստացուցիչ մթնոլորտը պայմաններ է ստեղծել ԱՄՆ հավաքականի նախկին բժիշկ Լարի Նասարի կողմից սեռական բռնության համար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը