«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. Արտետա
Սպորտ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթիի»՝ Պրեմիեր լիգայի կանոնների խախտումների հետ կապված իր խիղճը մաքուր է։
Արտետան 2016-2019 թվականներին աշխատել է «Մանչեսթեր Սիթիում»՝ Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում։ Այդ ժամանակահատվածը համընկնում է այն տարիների հետ, որոնց ընթացքում ակումբը, անկախ հանձնաժողովի եզրակացության համաձայն, խախտել է լիգայի ֆինանսական կանոնները և թաքցրել ավելի քան 830 միլիոն ֆունտի ֆինանսավորում։
Արտետան «Սիթիի» գործի վերաբերյալ հարցերին հիմնականում պատասխանել է՝ նշելով, որ գործընթացը դեռ շարունակվում է, քանի որ ակումբը բողոքարկել է որոշումը։ Նա հրաժարվել է նաև հայտնել, թե արդյոք խոսել է Գվարդիոլայի հետ։
Լրագրողներից մեկը, սակայն, Արտետային ուղիղ հարցրել է՝ հաշվի առնելով «Մանչեսթեր Սիթիում» նրա երեքուկես տարվա աշխատանքը, արդյոք նրա խիղճը մաքուր է։ Մարզիչը պատասխանել է մեկ բառով՝ «Այո»։
Արտետան նաև նշել է, որ 100 տոկոսով հավատում է, որ Պրեմիեր լիգան շարունակում է մնալ աշխարհի լավագույն առաջնությունը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը