Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր է
Սպորտ
Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի քոլեջի առաջին կուրսի ուսանող Սերգեյ Սնխչյանը առաջին տեղն է զբաղեցրել ջիու-ջիթսուի (Gi և No-Gi) ազգային բաց առաջնությունում։
Մրցաշարը նվիրված էր 44-օրյա պատերազմի հերոս և տաղանդավոր մարզիկ Գարիկ Արևիկյանի հիշատակին։
Սերգեյի համար սա առաջին խոշոր հաջողությունը չէ․ նա գրեփլինգի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է, ազատ ոճի ըմբշամարտի PWL միջազգային մրցաշարի կրկնակի հաղթող և գրեփլինգի Հայաստանի չեմպիոն։
Հիշեցնենք, որ նույն մրցաշարում համալսարանի Երևանի մասնաճյուղի քոլեջի մեկ այլ ուսանող՝ Մարտին Դավթյանը, նվաճել էր արծաթե մեդալ։ Նա նաև գրեփլինգի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր է և Հայաստանի չեմպիոն։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը