Չավեսը դեվալվացիայի է ենթարկել Վենեսուելայի ազգային արժույթը
Տնտեսություն
Վենեսուելայի կառավարությունը 40 %-ով կրճատել է ազգային դրամական արժույթի՝ բոլիվարի գինը՝ գրեթե 2 անգամ նվազեցնելով ամերիկյան դոլարի համեմատ:
Ինչպես հայտնում է BBC-ն, բոլիվարի դեվալվացիայի մասին (Դեվալվացիա` դրամական ռեֆորմ, որով շրջանառության մեջ եղած ու արժեզրկված դրամանիշները շրջանառությունից հանելով կամ նրանց պաշտոնական արժեքն իջեցնելով՝ ստեղծվում է կայուն դրամական կուրս՝ իրական արժեքով, արժիջեցում, արժեզրկում: Ծնթ. Լուրեր.com) հայտարարել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն՝ փոխանցելով նախագահ Ուգո Չավեսի որոշումը:
Մադուրոն գտնվում էր Կուբայում, ուր բուժում է ստանում Չավեսը: Վերջինս նրան տնտեսական հարցրեով մի շարք ցուցումներ է տվել:
Ակնկալվում է, որ Վենեսուելայի տնտեսական աճին ուղղված բոլիվարի դեվալվացիան կնպաստի մեծ տեմպերով աճող ինֆլյացիային:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին