ՌԴ-ում ձերբակալվել է ահաբեկչական կոչեր տարածող 300 օտարերկրացի իսլամիստ
Ռուսաստան
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սանկտ Պետերբուրգի շրջանային ներկայացուցիչն ուրբաթ օրը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում և շրջանում հայտնաբերվել և ձերբակալվել է շուրջ 300 մարդ, որոնք մեղադրվում են ահաբեկչական գործունեություն քարոզելու և իսլամիստական ծայրահեղական գրականություն տարածելու մեջ. հայտնում է Взгляд-ը:
Ձերբակալվածների մեջ կան տարբեր երկրների քաղաքացիներ, ովքեր, հնարավոր է, մասնակցել են ահաբեկչական գործողությունների մեջ. հայտարարել է ՌԴ քննչական հանձնաժողովը: Դրանց թվում են Ադրբեջանի, Աֆղանստանի, Եգիպտոսի, Կաբարդինո-Բալկարիայի, Տաճիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ:
Ձերբակալվածներից 10-ը եղել են կեղծ անձնագրերով, 20 հոգի առհասարակ որևէ փաստաթուղթ չի ունեցել, ևս 6-ը վաղուց արդեն ենթակա է դեպորտի. ասված է հանձնաժողովի կայքում տարածած հայտարարության մեջ:
Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործողություններ իրականացնելու կոչեր տարածելու և թշնամանք սերմանելու հոդվածով, համաձայն որի՝ նրանց սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)