Սյունիքի արոտավայրերի վերաբերյալ որևէ պայմանագիր չի ստորագրվել
Տնտեսություն
«Հայաստանը գյուղատնտեսական երկիր է, և այստեղ հնարավոր է զարգացնել անասնապահությունը, ուստի կողմ եմ, որ այս առումով Հայաստանն ու Իրանը համագործակցեն, բայց Սյունիքի մարզի արոտավայրերն Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգին վարձակալության հանձնելու համար պաշտոնական որևէ համաձայնագիր չի ստորագրվել: Գուցե ինչ–որ թյուրիմացություն կա»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին:
Վերջինս կոչ է անում լուրջ չվերաբերվել Սյունիքի արոտավայրերն Իրանին վարձակալությամբ հանձնելու խոսակցություններին:
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ դեսպան Ռեիսին պատասխանեց, որ նման պայմանագրերը երկու հոգու միջև չեն կարող հենց այնպես ստորագրվել, քանի որ դա լուրջ գործարք է: Այդ ամենին իր համաձայնությունը պետք է տա նաև ԱԺ-ն ասաց Իրանի դեսպանն ու հավելեց, որ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կայքում տեղադրված ինֆորմացիան գուցե ինչ-որ թյուրիմացություն կա, քանի որ Իրանի և Հայաստանի միջև որևէ նման պայմանագիր չի ստորագրվել: Սյունիքի մարզպետարանից բացի՝ գյուղնախարարությունը ևս պետք է իր տեսակետը հայտնի: Եթե պետք է ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ապա դա պետք է հաստատվի նաև Ազգային ժողովի կողմից:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին