Դա երկնաքար չէր, դա ամերիկացիների կիրառած նոր զենքն էր.Վլադիմիր Ժիրինովսկի (տեսանյութ)
Ռուսաստան
Ուրալում ոչ թե երկնաքարային անձրև է տեղացել, այլ իրականում ամերիկացիները զենքի փորձարկում են իրականացրել. այդպես է կարծում ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
«Ոչ թե երկնաքարեր են թափվել, այլ ամերիկացիներն են իրենց զենքը փորձարկել: ԱՄՆ պետքարտուղար Քերին երկուշաբթի օրը ցանկանում էր զգուշացնել արտգործնախարար Լավրովին, իսկ Լավրովը գործուղման մեջ է»,-հայտարարել է Ժիրինովսկին։-Տիեզերքն ունի իր օրենքները: Այնտեղից ոչինչ երբեք չի ընկնում: Մարդիկ պատերազմի հրահրողներ են»։ Մեջբերում է Риа Новости-ն:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Չելյաբինսկում երկնաքար է ընկել: Ռուսաստանի Դաշնության ոստիկանությունից տեղեկացրել են, որ երկնաքարի ընկնելու հետևանքով 400 մարդ է վնասվել:
Տեսանյութը պարունակում է ոչ ցենզուր արտահայտություններ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)