Լատվիայի նախագահը ստորագրել է եվրոյի անցնելու մասին օրենքը
Տնտեսություն
Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինիշը հավանության է արժանացրել երկրում եվրոյին անցնելու մասին օրենքը: Այդ մասին գրում է Latvijas Vēstnesis-ը: Այսպիսով՝ մերձբալթյան այս երկիրը մտնում է եվրագոտի:
Լատվիայի սեյմը հունվարի 31-ին հավանություն էր տվել եվրոյին անցում կատարելու օրինագծին: Դրամական մեկ արժույթից մյուսին անցնելը տեղ է ունենալու այնպես, ինչպես եվրագոտի մտած այլ երկրներում, ինչպես օրինակ՝ Սլովակիայում, Սլովենիայում, Էստոնիայում:
Այսպիսով՝ Լատվիայում 2014թ. սկզբից 2 շաբաթ երկրում գործելու է դրամական 2 արժույթ՝ եվրոն և ազգային դրամական արժույթը, որից հետո 6 ամսվա ընթացքում ամբողջովին անցում կկատարվի եվրոյի:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին