Մոսկվայում ձերբակալել են 90 քրեական հեղինակության, այդ թվում՝ 50 ադրբեջանցու
Ռուսաստան
Մոսկվայում քրեական հեղինակություններից մեկի «թագադրման» ժամանակ ձերբակալվել է 90 քրեական հեղինակություն: Այս մասին նշում է Ria Novosti գործակալությունը` հղում կատարելով ՆԳՆ աղբյուրներին:
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ Մոսկվայի ՆԳՆ օպերները Պրեոբրաժենսկի վալ փողոցի վրա ձերբակալել են Ադրբեջանի 50 քաղաքացու, որոնք պատրաստվում էին «թագադրել» իրանց հանցախմբի անդամներից մեկին:
Ինչպես նաև նշվում է, որ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ոստիկանները ձերբակալել են 40 քրեական հեղինակության Ռուսաստանի տարբեր շրջաններից և Կովկասի տարբեր պետություններից:
Ձերբակալությունները տեղի են ունենում Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) սպանությունից 1 ամիս անց, որի մահը կարող էր բերել բախումների քրեական հանցախմբերի միջև:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)