Սանկտ Պետերբուրգում «անդրկովկասյան հանրապետության» քաղաքացիները ծեծկռտուք են սարքել
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգի հարավում փետրվարի 19-ի երեկոյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ավելի քան 3 տասնյակ մարդկանց մասնակցությամբ. հայտնում են ՌԴ ՆԳՆ Պետերբուրգի և Լենինգրադյան շրջանի պետական վարչությունից:
Դեպքը տեղի է ունեցել Դիմիտրովի փողոցի «Չիստիե պրուդի» սրճարանում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 15 հոգու: Եվս 4 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ատրճանակ, դանակ, բեյսբոլի մահակ և փամփուշտներ:
Ոստիկանությունը բացառել է միջադեպի՝ ազգային պատկանելիության հողի վրա լինելու հանգամանքը, իսկ ծեծկռտուքի բոլոր մասնակիցները եղել են «անդրկովկասյան հանրապետության ներկայացուցիչներ»:
Կոնֆլիկտի պատճառները ճշտվում են:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)