Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Մեկնարկել է հարկային բարեփոխումների նոր` քառամյա ծրագիրը

Տնտեսություն

Երևանում այսօր պաշտոնապես մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հարկային բարեփոխումների նոր՝ քառամյա ծրագիրը, որի նպատակը Հայաստանի հարկային միջավայրի բարելավումն է: Ծրագրի իրագործման նպատակով նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել պետական եկամուտների կոմիտեի, ֆինանսների նախարարության և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի միջև:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ վերջին տարիները ՊԵԿ-ի համար բնութագրվել են հարկային բարեփոխումների ուղղությամբ իրականացվող լայնածավալ աշխատանքներով: «Հարկ է նշել, որ բարեփոխումների իրագործմանը մեծապես նպաստում է գործընկեր դոնոր կազմակերպությունների հետ մեր շարունակական ակտիվ համագործակցությունը: Այդ առումով 2012 թվականը մեզ համար նշանավորվեց Համաշխարհային բանկի հետ «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» հաստատմամբ, որը նախորդող երկու տարվա համատեղ աշխատանքի արդյունք էր: Միաժամանակ, մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող «Հարկային բարեփոխումների ծրագիրը», որը կոչված է ապահովելու Համաշխարհային բանկի ծրագրի տեխնիկական կողմը»,-ասել է կոմիտեի ղեկավարը:

Հարկային վարչարարության բարեփոխումները ձևավորել են այնպիսի իրողություններ, որոնք կոմիտեի համար բավարար հիմք են ստեղծել զարգացման որակական նոր փուլի անցնելու համար: Այդ խնդրի լուծմանն են ուղղված նաև ՊԵԿ գործընկերների հետ իրականացվող համատեղ ծրագրերը: Ըստ Գագիկ Խաչատրյանի, ծրագրերի շրջանակներում Համաշխարհային Բանկը կֆինանսավորի Հայաստանի հարկային համակարգի հետագա զարգացումը երեք կարևորագույն ուղղություններով: Մասնավորապես, հարկային մարմինների ՏՏ ենթակառուցվածքի զարգացում, որը ենթադրում է «Հարկատու 3» համակարգի կատարելագործում, տվյալների մշակման կայանների հիմնում, Էլեկտրոնային հաշվետվությունների և վճարումների ամբողջական համակարգերի գործարկում, հարկ վճարողների սպասարկման ենթակառուցվածքի արդիականացում, ռիսկային գործոնների վրա հիմնված ժամանակակից հարկային հսկողության համակարգի կատարելագործում, ինչպես նաև ՊԵԿ ինստիտուցիոնալ զարգացում և մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորում: Նախատեսվում է օպտիմալացնել հարկային տեսչությունների կառուցվածքը, տնտեսել մարդկային և ֆինանսական ռեսուրսները, ներդնել անձնակազմի կառավարման արդյունավետ համակարգ, որը թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, կրճատել հարկային ծառայողների և հարկ վճարողների միջև շփումները:

Իսկ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրի շահառու՝ «Դելոիթ» ընկերությունն ապահովելու է նշված աշխատանքների տեխնիկական կողմը: Մասնավորապես ՊԵԿ-ին տրամադրելու է մասնագիտական խորհրդատվություն՝ «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» պատշաճ իրագործումն ապահովելու նպատակով, մշակելու է հարկային անձնակազմի կառավարման սկզբունքորեն նոր համակարգ և ապահովելու է հարկային մարմինների վերլուծական կարողությունների բարձրացումը: Աջակցելու է նաև նոր էլեկտրոնային ծառայությունների ներդրմանը, ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգի կատարելագործմանը, ինչպես նաև եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի մշակմանը:

Հարկային բարեփոխումների ծրագրի իրագործման արդյունքում, ըստ կոմիտեի ղեկավարի, ակնկալվում է, որ ՊԵԿ-ը կունենա միջազգային լավագույն փորձին համահունչ տեղեկատվության կառավարման էլեկտրոնային համակարգ, հարկային մարմինների օպտիմալ կառուցվածք, բարձր մասնագիտական պատրաստվածությամբ անձնակազմ և կմատուցի հարկ վճարողներին որակյալ ծառայություններ՝ միասնական չափանիշներով: Շնորհակալություն հայտնելով գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ Գագիկ Խաչատրյանը հույս է հայտնել, որ ծրագրի իրականացումը բեկումնային կլինի համակարգի զարգացման համար:

Միջոցառումից հետո, լրագրողների խնդրանքով անդրադառնալով էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգում առկա տեխնիկական խնդիրներին, ՊԵԿ նախագահը հայտարարել է. «Մեր տեղեկատվական էլեկտրոնային համակարգը լիարժեք գործում է, հաշվետվություն ներկայացնելու համար քաղաքացիները պետք է ներկայացնողի անձը հաստատող համապատասխան հավաստումը ստանան ոստիկանության անձնագրային համակարգից: Այս երկու համակարգերի միացման ժամանակ առաջ են եկել տեխնիկական խնդիրներ, որոնց ուղղությամբ ներկայում շտկման աշխատանքներ են տարվում: Վարչական տուգանքներ չեն կիրառվի մինչեւ համակարգի՝ բնականոն աշխատանքին անցումը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված