Ռուսաստանում գրիպի պատճառով 10 հազար մարդ է հոսպիտալացվել
Ռուսաստան
Ռուսաստանում ավելի քան 10 հազար մարդ է հոսպիտալացվել գրիպի համաճարակի պատճառով, որոնցից 7 հազարը երեխաներ են. ուրբաթ օրը հայտնում են ՌԴ առողջապահության նախարարությունից. մեջբերում է Риа Новости-ն:
«Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայով հոսպիատալացված մարդկանց ընդհանուր քանակը կազմել է 9738 մարդ, որոնցից 2673-ը մեծահասակներ են, իսկ 7065-ը՝ մինչև 15 տարեկան երեխաներ»,-ասել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ գրիպով և սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայով վարակված մարդկանց քանակի համաճարակային շեմը բարձր է երկրի 43 շրջանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)