Ռուսաստանում մահափորձ են կազմակերպել Անապայի քաղաքապետի թեկնածուի վրա
Ռուսաստան
ՌԴ Կրասնոդարի երկրամասի հետաքննչական մարմինները քրեական գործ են հարուցել քաղաքապետի թեկնածուի վրա մահափորձի կազմակերպման և նրա վարորդի սպանության մեղադրանքով:
Նիկոլայ Նեստերենկոյի վրա մահափորձը կազմակերպվել է այսօր առավոտյան, երբ նա դուրս էր գալիս սեփական մեքենայից: Նրա վրա կրակել են 7.62 տրամաչափի ատրճանակից:
Նրա վարորդը մահացել է, իսկ Նեստերենկոն 2 գնդակից վիրավորվել է: Հանցագործին գտնել դեռևս չի հաջողվել, քանի որ նա անմիջապես դիմել է փախուստի:
Հարձակման հիմնական վարկածներից մեկը Նեստերենկոյի առևտրական և հասարակական գործունեությունն է: Նա հանգստավայրային Անապա քաղաքում ամենաթանկ՝ «Կազաչի շուկայի» տնօրենն է. գրում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)