Moody's-ը զրկել է Բրիտանիային բարձրագույն վարկային հեղինակությունից
Տնտեսություն
Moody's միջազգային վարկանշային գործակալությունը իջեցրել է Մեծ Բրիտանիայի վարկային պարտականությունների վարկանիշը մեկ աստիճանով՝ Ааа-ից դարձնելով Аа1: Այս մասին ասված է գործակալության տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Moody's-ը որպես հիմնական պատճառ է նշել բրիտանական տնտեսության միջին արագության զարգացման հեռանկարների անորոշությունը: Moody's-ը նշել է նաև, որ ՄԵծ Բրիտանիայի ՀՆԱ-ի աճն առաջիկա տարիներին կլինի շատ դանդաղ:
«Վարկանշի իջեցումը հիշեցում է առկա վարկային խնդրի մասին, որի հետ մենք կառավարությունում գործ ենք ունենում: Մենք պարտավոր ենք իրագործել բյուջեի դիֆիցիտի կրճատման պլանը»,-հայտարարել է ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը. մեջբերում է Sky News-ը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)