«Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստ
Տնտեսություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է ծրագրերի 2012 թվականի տարեկան աշխատանքային պլան-բյուջեների կատարողականը, այնուհետև հաստատել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի 2013 թվականի տարեկան աշխատանքային ծրագրերի բյուջեն:
Անդրադարձ է կատարվել 2012թ նոյեմբերի 5-23-ը «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի, ինչպես նաև «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի /ԳԶՄՀ/ վերահսկողության առաքելության պատվիրակության այցելության հուշագիր-հաշվետվություններին:
Խորհրդին են ներկայացվել նաև «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի Հասարակական ենթակառուցվածքային ներդրումներ բաղադրիչի շրջանակում՝ ներդրումների տնտեսական նպատակահարմարության և ուսումնասիրության արդյունքները: Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր ևս:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)