Պուգաչյովայի «Ֆակտոր Ա» շոուն դադարեցվել է պայթուցիկի պատճառով
Ռուսաստան
"Фактор А" հեռուստանախագծի հերթական նկարահանումների ժամանակ ոստիկանական բաժանմունքը զանգ է ստացել անհայտ անձի կողմից, ով հայտնել է, որ շենքում պայթուցիկ կա:
Առանց խուճապ բարձացնելու ոստիկանները տարհանել են շոուի մասնակիցներին՝ շուրջ 500 մարդ: Իսկ ժուրիները, որոնց թվում էին Լոլիտան, Ռոման Եմելյանովը և Իգոր Նիկոլայևը և հաղորդավար Ֆիլիպ Կիրկորովը, գնացել են մոտակա ռեստորան և սպասել փայթուցիկի որոնումների արդյունքին: Այս մասին հայտնում է heat.ru-ն:
Բարեբախտաբար պարզվել է, որ կեղծ տագնապ է եղել, և հատուկ վարժեցված շները ոչ մի վտանգավոր սարք չեն գտել մասնաշենքում:
Ինչպես հայտնել են դեպքի վայրում եղածները, մասնակիցներից ընդամենը երեքն են հասցրել ելույթ ունենալ, երբ եկել են ոստիկանները, որից հետո նկարահանումները ամբողջությամբ դադարեցվել են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)