Դեպարդիեն Չեչնիայի մասին ֆիլմ կնկարահանի
Ռուսաստան
Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն Չեչնիա կատարած իր այցի ընթացքում հայտարարել է այս տարածաշրջանի մասին ֆիլմ նկարահանելու մասին. հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով հանրապետության կառավարության պաշտոնական կայքին:
«Ես ցանկանում էի ևս մեկ անգամ տեսնել այն, ինչ տեսել էի մի քանի ամիս առաջ, ևս մեկ անգամ տեսնել ձեր պարը: Դա առաջին պատճառն է: Երկրորդ՝ ես ուզում ոմ այստեղ ֆիլմ նկարահանել, ցույց տալ, որ Գռոզնիում կարելի է ֆիլմ նկարահանել՝ մեծ ֆիլմ: Ֆիլմի մանրամասների մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող, սակայն գիտեմ, որ մենք այստեղ ևս մեկ անգամ կվերադառնանք, և սա միայն սկիզբն է»,-մեջբերում է կայքը Դեպարդիեի խոսքերը:
Դերասանի պատվին, ով այս տարվա սկզբին ՌԴ քաղաքացիություն էր ստացել, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հանդիսավոր ընթրիք էր կազմակերպել: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան մի շարք արտիստներ, պարային կոլեկտիվներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)