Ալլա Պուգաչովան թոռանը բնակարան է նվիրել
Ռուսաստան
Ալլա Պուգաչովայի թոռը՝ Նիկիտա Պերեսնյակովը մի քանի տարի սովորում էր ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիայի դպրոցում: Իսկ հիմա որոշել է վերադառնալ Ռուսաստան:
Ամերիկայից երիտասարդի հետ ժամանել է նաև նրա ընկերուհին: Ու որպեսզի նորաթուխ զույգն ունենա ապրելու տեղ, Նիկիտայի հանրահայտ տատիկը նրան բնակարան է նվիրել Մոսկվայի էլիտար թաղամասում:
«Նիկիտան Ամերիկայից վերադարձել է որպես արդեն հաջողակ ռեժիսոր, գումար է վաստակում: Իհարկե, այդ գումարը դեռ նրան չի բավականացնում ապրելու համար:
Միայնակ երիտասարդը կարող էր որևէ տեղ ապրել, սակայն հիմա նա հարսնացու ունի, ուստի Ալլան և Քրիստինան նրանց կացարան նվիրեցին»,-ասել է Նիկիտայի պապիկը: Այս մասին հայտնել է eg.ru.-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)