«Ժողովուրդ». Հավկիթը թանկացել է
Տնտեսություն
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ՝ հանրապետությունում նկատվում է ձվի պահանջարկի ավելացում, ինչի պատճառով էլ այն արդեն թանկացել է: 2 օր առաջ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի խումբը ձվի շուկայում որոշակի գնային փոփոխություններ է արձանագրել:
«Լուսակերտի թռչնաֆաբրիկա»-ի 10 հատանոց փաթեթավորմամբ (տուփով) ձուն 660 դրամի փոխարեն վաճառվում է 680 դրամով
«Արզնի ֆաբրիկա»-ի XXI տեսակի ձուն նախկին 64-ի փոխարեն այժմ վաճառվում է 66 դրամով ԵԹՖ-ի 30 հատանոց տուփով ձուն՝ 1860-ի
փոխարեն 1920 դրամով, իսկ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի 01 տեսակի 1 ձուն 64 դրամից դարձել է 65 դրամ:
Երեկ ՏՄՊՊՀ-ն որոշում է կայացրել, որ շուկայում գործող արտադրողներից օրական կտրվածքով կպահանջի տեղեկատվություն՝ արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, բացթողնման գների մասին, ինչպես նաև կպահանջի ներկայացնել փաստաթղթային
հիմնավորումներ գնային փոփոխությունների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)