Ռուսաստանը չի ոտնահարում նույնասեռականների իրավունքները. Լավրով
Ռուսաստան
«Նույնասեռականություն քարոզելու վրա Ռուսաստանում դրված արգելքը ոչ մի կերպ չի ոտնահարում Ռուսաստանում նույնասեռականների իրավունքները»,-հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հոլանդացի գործընկեր Ֆրանս Թամերմանսի հետ համատեղ մամլո խորհրդակցության ժամանակ:
Նման կերպով ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը մեկնաբանել է հոլանդական ԱԳՆ-ի արձագանքն այն հարցին, թե Ռուսաստանում ընդունված այդ օրենքը սպառնում է խախտել մարդու հիմնարար իրավունքներն ու անհատի ազատությունները:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չունի ոչ մի ունիվերսալ համաեվրոպական պարտավորություն՝ թույլատրել իր տարածքում նույնասեռականության քարոզում: «Մենք չենք ցանկանում, որ քաղաքացիների մի որոշակի խումբ ազատորեն նույնասեռական արժեքներ քարոզի մեր երեխաների շրջանում»,-հայտարարել է նախարարը և հավելել, որ ԽՍՀՄ Քրեական օրենսգրքով նույնասեռականության համար նախատեսված պատիժը ՌԴ-ն չեղյալ է հայտարարել:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանում նույնասեռականները բացարձակորեն ազատ կարող են զբաղվել իրենց գործունեությամբ:
Նշենք, որ փետրվարի 25-ին Պետդուման օրենք էր ընդունել նույնասեռականությունը քարզելու արգելքի մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)