Ռուսաստանի ընդդիմադիր գործիչները շարունակում են ճնշումների տակ մնալ
Ռուսաստան
Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մեղադրվել է իր փաստաբանական փաստաթղթերի կեղծման մեջ:
«Քննիչները կասկածներ ունեն Նավալնիի կողմից 2009 թվականին ձեռք բերված փաստաբանական տիտղոսի օրինականության մասին»,-նշել է հետաքննական հանձնաժողովի խոսանկ Վլադիմիր Մարկինը: Նա նշել է, որ փաստաբանի կոչում ստանալու ստորագրությունը կեղծված է եղել:
Նավալնին մշտապես մերժել է իր մասնագիտական որակների մասին որևէ խախտումներ: Ռուսաստանի նոտարական պալատը նշել է, որ եթե մեղադրանքները հաստատվեն, ապա Նավալնին կզրկվի փաստաբանական իրավունքներից: Այս մասին նշում է Ria Novosti գործակալությունը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ