Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկման Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի 

Ներդրվել է օրինապահ հարկ վճարողների խրախուսման մեխանիզմ

Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեի' վերջին տարիներին իրականացրած բարեփոխումների հիմքում բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովումն է: Առաջնորդվելով շարունակական բարեփոխումների սկզբունքով' կոմիտեն հերթական նորամուծությունն է առաջարկում հարկ վճարողներին. ներդրվել է օրինապահ հարկ վճարողների խրախուսման մեխանիզմ' դրանով իսկ էլեկտրոնային երկխոսության նոր հարթակ ձևավորելով բիզնեսի համար: Նպատակն է' վարչարարական եղանակներով խրախուսել օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով հարկային հաշվարկներ ներկայացնող և հարկային պարտավորություններ կատարող հարկ վճարողներին: Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի, նրանց նկատմամբ կկիրառվի վստահության վրա հիմնված հարկային վարչարարություն' հարկային հսկողության օրենսդրությամբ սահմանված ձևերն ու մեթոդները սահմանափակելով ռիսկերի բացահայտմանն ուղղված կամերալ(գրասենյակային) ուսումնասիրություններով և վերլուծություններով. «Խրախուսման մեխանիզմի համաձայն, առնվազն մեկ տարվա ընթացքում հարկային և այլ հարակից օրենսդրությամբ սահմանված պարտավարությունները ճշգրիտ կատարած, ինչպես նաև հարկային և այլ հարակից օրենսդրության խախտումներ չիրականացրած հարկ վճարողները հնարավորություն կունենան ինքնուրույն հայտարարել իրենց' որպես օրինապահ: Այնուհետև, հարկային մարմնի կողմից վերջիններիս օրինապահ լինելը հաստատվելու դեպքում կհրապարակվի տվյալ տարվա ընթացքում օրինապահ հարկ վճարողների ցանկը»,-տեղեկացրել է Միքայել Փաշայանը:

Այդ նպատակով ՊԵԿ հարկային ծառայության taxservice.am կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնում օրերս ստեղծվել է ««Օրինապահ» հարկ վճարողների գրանցում» ենթաբաժինը, որտեղ հարկ վճարողները կարող են գրանցվել ինքնուրույն' մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը: Իսկ մինչև օգոստոսի 1-ը հաշվետու տարվա «օրինապահ» հարկ վճարողների ցանկը կտեղադրվի հարկային ծառայության պաշտոնական կայքէջում: Գրանցման ենթակա հարկ վճարողները դասակարգվում են 3 խմբի' խոշոր հարկ վճարողներ, որոնց հասույթը հաշվետու տարում գերազանցել է 500 միլիոն դրամը, միջին հարկ վճարողներ, որոնց հասույթը կազմել է 58,35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն և փոքր հարկ վճարողներ, որոնց հասույթը հաշվետու տարում չի գերազանցել 58,35 միլիոն դրամը: Նշենք, որ բաժնում հարկ վճարողները գրանցվում են հաշվետու տարվա արդյունքներով:

Այսպիսով էլեկտրոնային նոր գործիքի կիրառմամբ էապես կբարձրացվի հարկ վճարողների ինքնագնահատման աստիճանը. բարեխիղճ և ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ առաջին անգամ կգործարկվեն տարբե¬րակված վարչարարական մոտեցումներ: Միքայել Փաշայանի խոսքերով' «օրինապահ» հարկ վճարողների ցանկում ընդգրկված հարկատուների նկատմամբ կկիրառվի առավել մեղմ հարկային վարչարարություն: Համանման մոտեցում կդրսևորվի ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ, այն տարբերությամբ, որ նրանց նկատմամբ օրենքով ընձեռնված բոլոր վարչարարական գործիքների կիրառումը կլինի պարտադիր և ՊԵԿ-ի խիստ ու հետևողական վերահսկողության ներքո:

Պատասխանելով մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցին' տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառումը ճշգրիտ իրականացնելու նպատակով եկամտային հարկի հաշվարկի տվյալները պարտադիր համեմատվում են «ՀՀ բնակչության պետական հաշվառման անձնավորված տվյալների շտեմարանի» հետ: Հետևաբար հասկանալի է, որ ՊԵԿ-ը չի հանդիսանում «ՀՀ բնակչության պետական հաշվառման անձնավորված տվյալների շտեմարանի» վարողը, էլեկտրոնային ստորագրություն և նույնականացման քարտեր տրամադրողը, նաև այդ քարտերը կարդացող սարքերի տրամադրողը և ՊԵԿ-ը չի կարող սարքավորումների գնումներ իրականացնել այլ գերատեսչությունների փոխարեն: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգը, որը գործարկվել է միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկական առաջադրանքի հիման վրա, աշխատում է անխափան, ինչում համոզվելու առիթ ունեն բոլոր այն հարկ վճարողները, որոնք վերջին 3 տարիների ընթացքում աշխատել են այդ համակարգով»,-հայտարարել է տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա
Ամենադիտված